Զամբյուղը դատարկ է
Աշխատանք
Աշխատանք
Ներմուծումների գծով մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
Ø Հետևել ներկրվող
ապրանքների շարժին՝ համաձայն ներքին ընթացակարգերի՝ տեղական և միջազգային օրենսդրության
պահանջներին։
Ø Վարել անհրաժեշտ
փաստաթղթավորումը և էլեկտրոնային շրջանառությունը՝ ներկրման գործընթացի արդյունավետ
ընթացքն ապահովելու համար։
Ø Կազմակերպել ներկրման
արդյունավետ իրականացման գործընթացը՝ համաձայն յուրաքանչյուր մատակարարի հետ կնքված
պայմանագրի և պայմանների
Ø Գործընկերների
հետ ստեղծել և զարգացնել արդյունավետ բիզնես կապեր։
Ø Բանակցել օտարերկրյա
գործընկերների/մատակարարների հետ, ուսումնասիրել և հետազոտել այլընտրանքային և լավագույն
առաջարկները՝ ապահովելով կոմերցիոն պլաններին ու նպատակներին համահունչ ապրանքների
ներկրումը
Ø Համագործակցել
ընկերության ալյ բաժինների հետ։
Ø Ուշադրության
տակ պահել ներկրվող ապրանքների նվազագույն մնացորդները և ներառել դրանք ներկրման գործընթացի
գրաֆիկների մեջ։
Ø Մասնակցել նոր
մատակարարների փնտրման, վերլուծության և գնահատման գործընթացում, վարել նոր մատակարարներից
ապրանքների ներկրման հետ կապված բանակցությունները։
Ø Սահմանված կարգով
կազմակերպել, հավաքագրել, սիստեմավորել և ուսումնասիրել և ամփոփել տեղեկատվական բոլոր
նյութերը։
Ø Վերահսկել գործընկերների
հետ պայմանագրերի կատարման ընթացքը։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
Ø Ներմուծման և
արտաքին կապեր իրականացնելու աշխատանքային փորձ՝ նվազագույն,,,,
Ø Միջազգային առևտրի
կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքներ
Ø Համակարգչային
գիտելիքներ (պարտադիր MS Excel)
Ø Հայերենի, ռուսերենի
գերազանց իմացություն
Ø Գործարար հաղորդակցման
և բանակցային գերազանց հմտություններ
Ø Վերլուծական մտածելակերպ,
որոշումներ կայացնելու ունակություն